Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Օգտակար դեղատոմսեր

Օգտակար դեղատոմսեր

Հիշողության համար շատ լավ է գլուխ սոխն ու մեղրը: Դրա համար անհրաժեշտ է գլուխ սոխն անցկացնել քերիչով, այնքան, որ ստացվի կես բաժակ հյութ: Խառնել այն հավասար քանակությամբ մեղրի հետ ու ստացված խառնուրդն ընդունել յուրաքանչյուր ուտելուց մի քանի րոպե առաջ` 1 ճաշի գդալի չափով: Հազի համար շատ օգտակար ու փորձված միջոց է մանանեխով կոմպրեսը: Դրա համար անհրաժեշտ է մանանեխը լուծել ջրում եւ սրբիչը լավ թաթախել այդ մանանեխաջրի մեջ, այնպես, որ սրբիչը լավ թրջվի եւ ոչ թե` խոնավանա: Ապա ծալել ու այն մասը, որը պետք է դրվի կրծքավանդակին` կրկին մանանեխ անել: Նշենք, որ այդ հատվածը նախապես պետք է փոքր-ինչ մերսել մեղրով:

 

Հոդացավերի համար լոբով մի բաղադրատոմս է առաջարկվում: Դրա համար շատ օգտակար է հատկապես սպիտակ լոբին: Այն պետք է եփել այնքան, որ լավ փափկի, լցնել թանզիֆի մեջ ու կոմպրեսի պես դնել ծնկներին` վրայից փակելով պոլիէթիլենային թաղանթով ու բրդե շորով:

 

Շատ օգտակար ու սնուցող նշանակություն ունի Չուլպան Խամատովայի առաջարկած երիտասարդության դիմակը: Դրա համար անհրաժեշտ է 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ մեղր, հավասար քանակությամբ ձիթապտղի յուղ ու մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Ստացված խառնուրդը քսել դեմքին ու պահել 20 րոպե: Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամ: 20 րոպե հետո դեմքը առանց օճառի պետք է լվանալ գոլ ջրով:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. tongkat.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ